Ալեքսիս Օհանյանը հսկա պաստառ է փակցնելու SOPA օրինագծի հեղինակի տան մոտակայքում

Ալեքսիս Օհանյանը հսկա պաստառ է փակցնելու SOPA օրինագծի հեղինակի տան մոտակայքում

PanARMENIAN.Net - Reddit ինտերնետ-ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ինտերնետը վերահսկող օրինագծի՝ SOPA-ի (Stop Online Piracy Act) հեղինակին կոչ է անում. «Հեռու մնա՛ ինտերնետից»։ Նա նախատեսում է այս արտահայտությամբ հսկա չափերի պաստառ տեղադրել Տեխաս քաղաքում ապրող SOPA-ի հեղինակի տան մոտակայքում։

Ալեքսիս Օհանյանի խոսքով, այդ պաստառը կարժենա մոտ 15,000 ԱՄՆ դոլար։ Այս նախաձեռնությանը աջակցելու պատրաստ են ավելի քան 70 դոնորներ, հայտնել է Reddit-ի համահիմնադիրը։

Պաստառ փակցնելու գաղափարի հեղինակն է Reddit-ի գործադիր տնօրեններ Էրիկ Մարտինը։

SOPA օրինագիծը ենթադրում է կոշտ միջոցների կիրառում պիրատային ռեսուրսների դեմ, որը պարտավորեցնում է ինտերնետ ընկերություններին չհամագործակցել վերջիններիս հետ կառավարության կամ հեղինակային իրավունքը կրողների պահանջով։ Այս օրինագծի դեմ դուրս են եկել Wikipedia-ն, Google-ը, Yahoo!-ն, eBay-ը, Facebook-ը և այլ ինտերնետ ընկերություններ։

ԱՄՆ Սենատում SOPA օրինագծի քվերակությունը հետաձգվել է։ Այս որոշումը հունվարի 20-ին կայացրել է Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Գարի Ռիդը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---