«Հայկական ժամանակ». Ծառուկյանը փորձում է հասնել նրան, որ Պուտինը ուղերձով ողջունի ԲՀԿ համագումարը

«Հայկական ժամանակ». Ծառուկյանը փորձում է հասնել նրան, որ Պուտինը ուղերձով ողջունի ԲՀԿ համագումարը

PanARMENIAN.Net - Լավատեղյակ աղբյուրները «Հայկական ժամանակին» հայտնում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձում է հասնել նրան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով ողջունի շաբաթ օրը մարզահամերգային համալիրում կայանալիք ԲՀԿ համագումարը:

Երեկ, երբ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանին թերթի թղթակիցը հարցրել է` ճիշտ է, որ Բարգավաճի համագումարին նույնպես ՌԴ նախագահը ուղերձ է հղելու, և արդյո՞ք այդ ուղերձն ընթերցելու է Պուտինի ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչներից մեկը, խոսնակը պատասխանել է. «Պուտինի ուղերձի մասին ոչինչ ասել չեմ կարող: Թե «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմից որ անձի անունից ուղերձ կլինի, չգիտեմ, բայց որ կլինի, համոզված եմ»: Վլադիմիր Պուտինն ուղերձ էր ուղարկել անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ համագումարին, որն ընթերցել էր «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը: Ի դեպ, ԲՀԿ համամասնական ցուցակը համագումարի օրը չի հրապարակվելու: Թերթի հարցին` իրենց առաջնորդը համագումարից հետո հանդես կգա մամուլի ասուլիսով, Ծառուկյանի խոսնակը պատասխանել է. «Հատուկ մամուլի ասուլիս հրավիրված չէ»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---