Ազգային ժողովում հետաձգել են «Արտակարգ դրության մասին» օրենքի քվեարկությունը

Ազգային ժողովում հետաձգել են «Արտակարգ դրության մասին» օրենքի քվեարկությունը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոսյանն այսօր քվեարկության չի դրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Քվեարկությունը ՀՀԿ խմբակցության խնդրանքով սկզբից հետաձգվել է 20 րոպեով, սակայն ընդմիջումից հետո իշխող կուսակցության մոտ կասկածներ են մնացել, թե կհաջողվի նրան պատգամավորների ցածր ներկայության պատճառով «անցկացնել» օրինագիծը (նիստին 131 պատգամավորներից ներկա էին 74-ը 66 պատգամավոր քվորումի դեպքում):

Խոսնակը հայտարարել է պատգամավորներին, որ քվեարկությունը կարող է անցկացվել ավելի «հարմար պահի», սակայն դա առաջացրել է խորհրդարանական ընդդիմության վրդովմունքը, որը կոչ է արել ետ վերցնել օրինագիծը: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, խոսում է այն մասին, որ ՀՀԿ անդամներն իրենք էլ հասկանում են, որ այդ օրինագիծն անընդունելի է: Եթե բոլորը գիտեն դա, ապա դուք ինչու եք ցանկանում անպայման անցկացնել օրենքը, որի հետ համաձայն չէ հասարակության ճնշող մեծամասնությունը, ետ վերցրեք այն»,- դրա հետ կապված հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Մարտի 1-ին ՀՀ խորհրդարանն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը»: Երկար քաշքշուքից հետո, քվեարկության արդյունքում օրենքն ընդունվել է 67 «կողմ», 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ, իսկ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են և չեն մասնակցել քվեարկությանը:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն» առաջին ընթերցմամբ ընդունվել էր փետրվարի 9-ին, սակայն հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով ուղարկվել էր լրամշակման, որից հետո այն դրվեց ԱԺ քննարկմանն արագացված կարգով: Ընդդիմությունն այս օրինագիծը հակասահմանադրական է համարում:

 Ուշագրավ
Կառավարությունն իր պատասխանում կետ առ կետ անդրադարձել է ոչ իշխանական քառյակի պահանջներին
Հելեն Քլարկը շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի փախստականներին ընդունելու և օգնություն ցուցաբերելու համար
ԻԻՀ դեպսանը հայտարարել է իրենց նախագահի մոտալուտ այցի մասին, մինչդեռ նախագահը դեռ այդպիսի ցանկություն անգամ չի հայտնել
Ֆրանսիական Le Figaro-ում որոշակի կրճատումներով հրապարակվել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը