Հայկ Բաբուխանյան. ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով կհավաքի ձայների 50 տոկոսը20 մարտի 2012 - 15:33 AMT PanARMENIAN.Net - «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ իշխող ՀՀԿ-ն գալիք խորհրդարանական ընտրություններում համամսնական ընտրակարգով կկարողանա հավաքել քվեների 50 տոկոսը: Ըստ նրա, դա բացատրվում է կուսակցության քաղաքականությամբ, որն ուղղված է կայունությանը, դրական փոփոխություններին և զարգացմանը, հետևելով մրցակիցներին առաջնորդվելով Հրազդանի քաղաքապետի ընտրության փորձով: «Այս երեք գործոնները ինձ համար հիմք են` սպասելու, որ մեր ցուցակը` ՀՀԿ ցուցակը կստանա ձայների 50-55 տոկոսը»,-հայտարարել է Բաբուխանյանը: ՍԻՄ առաջնորդը հավելել է, որ, անկասկած, խորհրդարանում ներկայացված կլինի կոալիցիոն ԲՀԿ-ն, իսկ մյուս կուսակցությունները դեռ պետք է ապացուցեն, որ ունեն համապատասխան ընտրազանգված, որը նրանց կօգնի հաղթահարել 5 տոկոսի շեմը և անցնել նոր գումարման խորհրդարան: Բաբուխանյանը նաև մեկնաբանել է ՀՀԿ ընտրացուցակը, որում ընդգրկվել են ՍԻՄ ևս երկու ներկայացուցիչներ: «ՀՀԿ ընտրացուցակը լայն հարթակ է, որում ներգրավված են 7 կուսակցություններ: Եվ այդ լայն հասարակական-քաղաքական դաշտը ստեղծվել է նրա համար, որպեսզի երկրի կյանքը բարելավվի»,-ընդգծել է նա: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |