Այսօր Անտառների պահպանության միջազգային օրն է

Այսօր Անտառների պահպանության միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Հայաստանում ծառահատման դեպքերը 10 անգամ գերազանցում են օրենքով նախատեսված չափը: Այսօր՝ Անտառների պահպանության միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ –ի նախագահ Նազելի Վարդանյանը:

Ըստ նրա՝ ծառահատումների համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. «Դեռևս 2004 թվականին կառավարության կողմից ընդունվել են մի շարք նախագծեր, օրենքներ, որոնք չեն իրականացվում: Շատ ցածր է ֆինանասավորումը, որը բավականացնում է միայն աշխատավարձերի 80 տոկոսի համար»:

Բանախոսը նշեց, որ անտառահատումների հետևանքով մենք ունենք էկոհամակարգի այնպիսի խախտումներ, որոնք անդառնալի են, և հետագայում ինչքան էլ մեծ գումարներ ծախսվեն, վերականգնումն անհնար կլինի:

Անտառների պահպանության միջազգային օրը նշվում է սկսած 1971 թվականից` ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսական կազմակերպության և եվրոպական գյուղատնտեսական կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ամեն տարի մարտի 21-ը նշվում է որպես անտառների պահպանության միջազգային օր: Անտառների միջազգային օրը նշվում է գարնանային գիշերահավասարի օրը, որն, ըստ ավանդույթի, համարվում է գարնան առաջին օրն ու նոր կյանքի սկիզբը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---