«Ժողովուրդ». Քոչարյանը Պուտինի մոտ դժգոհել է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից![]() 22 մարտի 2012 - 09:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցը շարունակում է հայրենի քաղաքական դաշտում լուրջ քննարկումների թեմա մնալ: Ու դրանք առավել հետաքրքիր դարձան, երբ նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չգաղտնազերծեց ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի և Քոչարյանի «տետ-ա-տետ» զրույցի մանրամասները: Թերթի մոսկովյան աղբյուրները տեղեկացրին, որ Քոչարյանը Պուտինի մոտ բավականին դժգոհել է Սերժ Սարգսյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունից: Նա նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ներքաղաքական ակտիվություն դրսևորել, անգամ հանրահավաքներ անել, ինչը, սակայն, Վլադիմիր Պուտինի սրտով չի եղել: Վերջինս հորդորել է սպասել` նշելով, որ Սերժ Սարգսյանն իրեն խոստումներ է տվել: «Ժողովուրդը», պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, կրկին փորձել է տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա, ինչպես միշտ, չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: Հավանաբար կարձագանքի կայքերի միջոցով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |