«Երկիր». Բոստանջյանը ԲՀԿ ցուցակում չկա, բայց կուսակցությունից դուրս չի գա

«Երկիր». Բոստանջյանը ԲՀԿ ցուցակում չկա, բայց կուսակցությունից դուրս չի գա

PanARMENIAN.Net - Վարդան Բոստանջյանը ԲՀԿ համամասնական ցուցակում առհասարակ չկա,- այս մասին «Երկրի» թղթակցին հայտնել է Բոստանջյանը: Նա նշել է, որ իրեն որևէ բացատրություն չի տրվել, ինքն էլ չի պահանջել. «Ի՞նչ պահանջեմ, ի՞նչ բացատրություն»:

Հարցին, թե գոհ է ներկայիս ցուցակից, Բոստանջյանը պատասխանել է, որ դեռ ծանոթ չէ: Իսկ թե իր` ցուցակում չլինելը տարօրինակ չէր, արձագանքել է. «Տեղի է ունենում այն, ինչ չէր կարող տեղի չունենալ»: «Ժառանգության» խմբակցության քարտուղար Կարինե Հակոբյանի քայլին Բոստանջյանը չի գնա. նա բացառել է ԲՀԿ-ից իր դուրս գալը: Թերթը նշում է, որ երեկ Աժ-ում ամբիոնին մոտենալիս Բոստանջյանը նշել է, որ կարծում է, թե սա իր վերջին ելույթն է:

 Ուշագրավ
---