Ալեքսանդր Իսկանդարյան. Հայաստանի ապագա խորհրդարանում ներկայացված կլինեն 4-6 կուսակցություն![]() 22 մարտի 2012 - 14:11 AMT PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, գալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի կոալիցիոն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ընդդիմադիր ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատների» միջև: «Ազգային ժողովում հայտնվելու լուրջ հայտ են ներկայացնում հենց այս կուսակցությունները»,-հայտարարել է նա: Քաղաքագետն ընդգծել է, որ եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ապա ԱԺ անկասկած կընտրվեին ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ և Դաշնակցությունը: Խորհրդարանում հայտնվելու մեծ հավանականություն ունի նաև «Ժառանգությունը», ՕԵԿ-ը ևս անում է ամեն բան, որպեսզի հաղթահարի 5 տոկոսի շեմը: Իսկանդարյանը չի հավատում, որ այլ քաղաքական ուժեր այս փուլում կկարողանան փոխել իրավիճակը: ![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |