ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Միջնորդները շարունակում են Հայաստանին և Ադրբեջանին պահել բանակցությունների սեղանի շուրջ![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը լավատեսորեն է տրամադրված ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի խնդիրը գտնվում է ԱՄՆ ուշադրության կենտրոնում, և ԱՄՆ-ը շատ ակտիվ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դեսպանը նշել է, որ ՄԽ համանախագահ-երկրները փորձում են կողմերին մղել խաղաղ համաձայնության, սակայն հավելել է. «Այդ երկու կողմերը պետք է կարողանան պայմանավորվել: Դրսից անհնար է հարկադրել համաձայնության»: Հեֆերնը նշել է, որ անհրաժեշտ է նվազեցնել ռազմաշունչ հռետորությունը, ռազմական ծախսերը և երկու երկրների հասարակություններին նախապատրաստել հակամարտության խաղաղ լուծմանը: Դեսպանը նաև նշել է, որ համանախագահ-երկրներին արդեն մի քանի անգամ թվացել է, որ արդեն պայմանավորվածություն կա հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների շուրջ, ինչպես օրինակ Կազանում եռակողմ հանդիպման ժամանակ: «Մենք այդքան վատատես չենք, որքան դուք: Եղել են պահեր, երբ մեզ թվացել է, որ արդեն մոտ ենք համաձայնությանը, բայց ցավոք սրտի առայժմ չենք հասել»,- ասել է նա: ԱՄՆ դեսպանը հավելել է, որ միջնորդները հիմա աշխատում են նրա վրա, որպեսզի համաձայնության հասնեն հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների հարցում: «Մենք կշարունակենք կողմերին պահել բանակցությունների սեղանի շուրջ: Դա ավելի լավ է, քան եթե նրան չլինեն բանակցությունների սեղանի մոտ»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |