Ռազմական փորձագետ. Ադրբեջանի գնդակոծությունները նպատակ ունեն երկրում պահպանել բռնապետական վարչակարգը![]() ![]() PanARMENIAN.Net - «Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի կունենա հաղթանակի զորահանդես, ադրբեջանցիներն ի պատասխան ամեն կերպ ուզում են ցույց տալ, որ իրենք վերահսկում են իրադրությունը սահմանին»,- այսօր մամլո ասուլիսում հայտնել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով` ադրբեջանական գնդակոծությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից ուժի ցուցադրություն է: «Բացի այդ, այդ ուժի ցուցադրությունը պետք է ներքաղաքական քարոզչության համար: Մշտական լարվածության պահպանումը, «թշնամու կերպարի» ամրապնդումը` այդ ամենը ադրբեջանական իշխանությունների քարոզչության արդյունքն է երկրում բռնապետական վարչակարգը պահպանելու նպատակով»,- հայտնել է Ջամալյանը: Մայիսի 9-ին Արցախում կնշեն միանգամից երեք տոն` Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |