ICES-ը ոչ մի կոպիտ խախտում դեռ չի արձանագրել ԱԺ ընտրություններում![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԺ ընտրություններում Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդների առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը մեկնաբանել է ընտրական գործընթացը: «Ընտրությունները հանգիստ են անցնում, կազմակերպված, ոչ մի կոպիտ խախտում դեռ չի արձանագրվել»,-ասլ ե է Ալեքսանդր Ցինկերը: Ըստ նրա, որոշ տեղամասերում, մասնավորապես, Վանաձորում, դիտորդները ավելի շատ էին, քան ընտրողները: «Այս ընտրությունների դրական կողմերից է նաև տեսախցիկների տեղադրումը ընտրատեղամասերում: Ճիշտ է, որոշ տեղերում մեզ թվաց, որ ընտրողներին «օգնում են»: Սակայն, ընդհանուր առմամբ, ընտրությունները նորմալ են անցնում»,-ասել է Ցինկերը՝ հիշեցնելով, որ մայիսի 7-ին կամփոփվեն ընտրությունների դիտարկման արդյունքները: Առաքելության կազմում են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 8 երկրներ, ԱՄՆ-ն ու Իսրայելը: ICES շտաբը գտնվում է Congress-Hotel-ում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |