Լևոն Տեր-Պետրոսյան. Իշխող վարչակարգը մնացել է նույն խաժամուժը 8 մայիսի 2012 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում հանրահավաքի ժամանակ մեկնաբանել է մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները: Նա նշել է, որ այս անգամ հաստատվեց իմ այն պնդումը, որ «Հայաստանում ցանկացած հաջորդ ընտրություն ավելի վատն է, քան նախորդը»: Տեր-Պետրոսյանի խոսքով` այս ընտրությունների ժամանակ իշխանությունները դիտորդների զգոնությունը բթացնելու համար հանճարեղ հնարամտությամբ հորինել է ընտրախախտումների նոր անսպասելի մեխանիզմներ։ «Եթե հանրապետականները կարծում են, թե արդար հաղթանակ են տարել, թող կարծեն, եթե պնդում են, թե Հայաստանի պատմության լավագույն ընտրություններն են անցկացրել, թող պնդեն»,- նկատել է ընդդիմադիր ՀԱԿ-ի ղեկավարը: Ընդ որում նա հավելել է, որ անկախ ամեն ինչից «Հայաստանի իշխող վարչախումբը մնացել է գողերի, կաշառակերների, մարդասպանների, տգետների ու անկիրթների նույն խաժամուժը»: Տեր-Պետրոսյանը հայտնել է նաև, որ պատիվը պատկանում է ժողովրդի այն հատվածին, որն իր ձայնը տվել է Կոնգրեսին: Նա ընդգծել է, որ Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է պայքարն իր բոլոր հռչակած նպատակներին հասնելու համար, և «ոչ մի ձախողում, ոչ մի անհաջողություն մեզ չի վհատեցնելու»: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին ընտրություններին, ապա, ՀԱԿ-ի ղեկավարի խոսքով, հանուն իր աշխարհաքաղաքական շահերի և կայության տարածաշրջանում այն զոհաբերեց ժողովրդավարությունը Հայաստանում:
Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |