Գրեհեմ Ուոթսոնը համոզված է, որ ՀՀՇ-ն ձգտում է ազատ և բաց հայ հասարակության![]() ![]() PanARMENIAN.Net - Համատեղ մամլո ասուլիսում ՀԱԿ-ի անդամ և ՀՀՇ-ի վարչության պետ Արամ Մանուկյանը և ԼԺԲԵԿ նախագահ Գրեհեմ Ուոթսոնը բացատրել են ՀՀՇ-ի` ԼԺԲԵԿ-ին անդամագրվելու պատճառներն ու նախադրյալները: Մանուկյանի խոսքով, ՀՀՇ-ն երկրար ժամանակ մոնիտորինգի էր ենթարկվում, և ԼԺԲԵԿ-ին անդամակցելը բավականին բարդ էր: Նա հաղորդել է, որ բավականին շատ կուսակցություններ են համագործակցում ԼԺԲԵԿ-ի հետ, սակայն կուսակցությանն անդամագրվել այդպես էլ չեն կարողանում: Իր հերթին Ուոթսոնը հայտարարել է, որ ՀՀՇ-ն ձգտում է ազատ և բաց հայ հասարակության, ինչը համապատասխանում է ԼԺԲԵԿ-ի գաղափարներին: Նա ընդգծել է, որ ցանկացած հասարակությունում, այդ թվում հայկական, պետք է ձգտել ազատության և համակեցության հավասարակշռության, հասարակության, որտեղ բնակչությունն իրեն ստրուկ չի զգա աղքատության և անարդարության պատճառով; ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |