Հիլարի Քլինթոն. Ես հավատում եմ, որ Հայաստանը պայծառ ապագա ունի![]() ![]() PanARMENIAN.Net - Ինչպես Երևան կատարած այցի շրջանակում երկուշաբթի օրը մամլո ասուլիսում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինքն ուրախ է հերթական այցին Հայաստան, ինչպես նաև իրեն ցուցաբերված շատ ջերմ ընդունելությանը: «Մենք այսօր հայացք ենք նետում դեպի հետ, տեսնում, թե ինչպիսի ճանապարհ ենք անցել, և գնահատում, թե էլ ինչ կարելի է անել»,- նշել է Քլինթոնը: Իր խոսքում նա անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ միջև համագործակցությանը խաղաղապահական գործողությունների ժամանակ, ԱՄՆ աջակցությանը ղարաբաղյան հակամարտության լուծմանն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Պետքարտուղարն ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի կողմից մասնավորապես հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումների իրականացմամբ: «Ես հավատում եմ, որ Հայաստանը պայծառ ապագա ունի»,- հայտնել է նա: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ Հիլարի Քլինթոնի նախորդ այցը համընկել էր ԱՄՆ Անկախության օրվա հետ, իսկ այսօրվանը` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի: Նա հիշեցրել է, որ 20 տարի առաջ այդ ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը նշում էր, որ Հայաստանին ու ԱՄՆ-ին միավորում է հավատարմությունը ժողովրդավարությանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |