Տեր-Պետրոսյանը՝ Հովհաննիսյանի մասին. Բողոքատերը դեռևս միայն խոսում է![]() ![]() PanARMENIAN.Net - ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հնարավոր է միանա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ տեսնի, որ նա ոչ միայն խոսում, այլև գործ է անում: Այդ մասին նա ասել է ՀՀՇ արտահերթ համագումարին լրագրողների հետ զրույցում: ՀՀ առաջին նախագահի խոսքով՝այս պահի դրությամբ գործում է միայն ժողովուրդը: «Ժողովուրդը եկել է հրապարակ և բողոքում է անօրինականությունների դեմ: Բայց այդ բողոքավորները, բողոքատերերը դեռևս գործ չեն արել: Այսինքն՝ ժողովուրդը գործ արել է, պահանջատերը կամ իրավատերը դեռևս միայն խոսում է: Երբ գործ կանի, այն ժամանակ կգնահատվի, և եթե համարենք, որ պետք է միանանք՝ կմիանանք»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հավելոլով, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը չէ: Նրա խոսքով՝ նախաձեռնողը ժողովուրդն է, որ եկել և բողոքում է անօրինականությունների դեմ: Ի պատասխան հարցին, թե երբ կգործի ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Տեր-Պետրոսյանը հորդորել է հարցն ուղղել «Ժառանգության» առաջնորդին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |