«Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ներկայացուցիչները կոչ են անում դատապարտել Հայոց ցեղասպանությունը24 ապրիլի 2008 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ներկայացուցիչները, ովքեր արդեն երկրորդ տարին անընդմեջ այցելում են Հայաստան Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:«Մենք դատապարտում ենք անտարբերությունն ու լռությունը կատարված Ցեղասպանության հարցում: Մարդիկ պետք է հասկանան, որ մյուսների նկատմամբ հանցագործություն իրականացնելով, նրանք հանցագործություն են կատարում իրենց դեմ: Մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ ծանոթ լինեն Ցեղասպանությանը եւ դատապարտեն 93 տարի առաջ կատարված հանցագործությունը»,- հայտարարել է «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի փոխնախագահ Անդրե Աբբը: Օթյակի ներկայացուցիչները հայտնել են, որ նրանք համագործակցում են իրենց գործընկերների հետ Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար: Չնայած, որ այդ ուղղությամբ դեռեւս առաջպխաղացում չի արձանագրվել, օթյակի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենց պայքարը դեռ ավարտված չէ: «Մեծ Արեւելքը» Արեւմտյան Եվրոպայի ամենամեծ մասոնական օթյակն է եւ միայն Ֆրանսիայում 50. 000 անդամ ունի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |