«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Այսօր կայացել է «Ա1+» հեռուստակայանի նախագահ Մեսրոպ Մովսիսյանի մամլո ասուլիսը: Հիշեցնենք, որ ապրիլի երկուսին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը անցկացված մրցույթի արդյունքներով որոշում է ընդունել տրամադրել 37-րդ դեցիմետրային հաճախականությունը, որի վրա նախկինում աշխատում էր «Ա1+»ընկերությունը, «Շարմ» ֆիրմային: Հաջորդ օրը եւեթ զրո ժամից հեռուստակայանի եթերը անջատվել է, ինչը հակասում է օրենքին: Եթերի անջատման անօրինականությունը նախօրեին հաստատել է տնտեսական դատարանը, ուր դիմել էր հայցով «Ա1+»-ի ղեկավարությունը: Օրենքը պահանջում է հեռուստաընկերությանը տասնօրյա ժամկետ տրամադրել գովազդատուների առջեւ իր պարտականությունները կատարելու եւ հեռաարձակման ավարտի հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը լուծելու համար: Այնուամենայնիվ Մովսիսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում օգտվել դատարանի որոշման ընձեռած հնարավորությունից եւ ժամանակավորապես վերականգնել հեռարձակումը: Նա ընդգծել է, որ մտադիր է պայքարել Հեռուսսատատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը չեղյալ հայտարարելու համար: Ընդ որում, նա հայտարարել է, որ ընդունված որոշման օրինականության վերաբերյալ հարց է բարձրացնելու միջազգային ատյաններում: Մեսրոպ Մովսիսյանը նշել է, որ համաձայն է հանդիպել նախագահի հետ եւ քննարկել ընկերության գործունեության վերականգնման հնարավորությունները: Հիշեցնենք, որ նախագահը ինքն է հանդես եկել համապատասխան նախաձեռնությամբ: Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը արդեն ուղարկել է հրավերը ընկերության ղեկավարությանը: «Ա1+»-ի ղեկավարը հայտարարել է, որ չէր ցանկանա, որ ստեղծված իրավիճակը օգտագործվի քաղաքական ուժերի կողմից սեփական շահերի համար: «Մենք մտադիր չենք դառնալու քաղաքական խաղերի մասնակիցներ»,- հայտարարել է նա:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---