ԵՐԵՎԱՆԻ ՕՊԵՐԱՅԻ ԹԱՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՆՏՈՆԻՈ ՎԻՎԱԼԴԻԻ «ՏԻԳՐԱՆ» ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի «Տիգրան» օպերայի պրեմիերայով ավարտվեց Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարություններին նվիրված մշակութային ծրագիրը: Մեծ հայ թագավոր Տիգրան Երկրորդին իրենց ստեղծագործություններն են նվիրել 19 կոմպոզիտորներ, որոնց թվում են Սկարլատին, Հենդելը, Գլյուկը եւ ուրիշները: Վիվալդիի «Տիգրան» օպերան ներկայացվել է ընդամենը մեկ անգամ Հռոմում 1724 թվականին կոմպոզիտորի կողմից: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, վերածննդի ժամանակաշրջանի գլուխ-գործոցի պարտիտուրան գտել է թեհրանցի երաժշտասեր Մարիցա Սանոսյանը, որն այն հայտնաբերել է իտալական Տորինո քաղաքի համալսարանի գրադարանում: 1995 թվականին Սանոսյանը օպերայի երկրորդ գործողոության պարտիտուրան բերեց եւ փոխանցեց պատմական գիտությունների թեկնածու Վարդան Գրիգորյանին: Օպերայի մնացած գործողությունները չեն պահպանվել: Երեկ օպերան ներկայացվել է հայ հանդիսատեսի դատին: Երեւանի Օպերայի ու Բալետի Ակադեմիական Թատրոնի նվագախումբը ղեկավարել է Կարեն Դուրգարյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---