ԱԺ-ն մերժել է Տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը![]() 6 ապրիլի 2010 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության ներկայացրած օրինագծի քննարկումը, որով ապրիլի 24-ը հայտարարվում է Հայրենատիրության օր, հետաձգվել է 30 օրով: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, նախագիծը ստացել է կրթության, գիտության եւ երիտասարդության մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը: Սակայն, չնայած հանձնաժողովի եզրակացությանը, ՀՅԴ-ն պնդում է, որ օրինագիծն ընդգրկվի գարնանային նստաշրջանի օրակարգում: Քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ ապրիլի 24-ն առանց այդ էլ ողջ հայ ժողովուրդը նշում է որպես հիշատակի եւ սգո օր եւ հարկ չկա այդ օրվան նոր անվանում տալ: ՀՅԴ ներկայացուցիչ Արտյուշա Շահբազյանն իր հերթին հայտարարել է, որ ՀՀԿ-ն “մոռացել է Գարեգին Նժդեհի դավանած սկզբունքների մասին, որոնք ամրագրված են կուսակցության ծրագրում”: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |