Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցում չի փոխվել![]() 6 ապրիլի 2010 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը պատրաստ է նպաստել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանն առանց նախապայմանների: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ընդլայնման ու եվրոպական հարեւանության քաղաքականության գծով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ըստ նրա. ԵՄ-ն պատրաստ է աջակցել սահմանամերձ շրջանների զարգացմանը, հենց որ արձանագրությունները վավերացվեն եւ ուժի մեջ մտնեն: Ընդ որում նա բարձր է գնահատում ՀՀ նախագահի գործունեությունն ու համարձակությունը, որը համաձայնվեց երկխոսություն սկսել Թուրքիայի հետ: Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հեռանկարը կարող է դրական ազդեցություն ունենալ եվրոպական ընտանիքին Թուրքիայի անդամակցության հարցում: Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին` Ֆյուլեն ասաց, որ Եվրոպական միությունը ոչ միայն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, այլ նաեւ պատրաստ է մշակել կոնկրետ ծրագրեր Լեռնային Ղարաբաղում եւ ողջ տարածաշրջանում վստահության վերականգնման ուղղությամբ: Իր հերթին Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցում չի փոխվել: “Ոչ միայն Հայաստանն, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական հարցը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է”,-ասել է Նալբանդյանը` մեկնաբանելով երկրի դիքրորոշման հնարավոր փոփոխությունը ԼՂՀ կարգավիճակի ճանաչման հարցում: Ըստ նրա, այդ համատեքստում, Հայաստանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, հակամարտությունը հնարավոր կլինի հանգուցալուծել մի քանի ժամում, վկայում է հենց այդ մասին: “Եթե այդ գլխավոր հարցն իր լուծումը ստանա, ապա մյուս հարցերի քննարկումը շատ ավելի դյուրին կլինի”,-ասել է Նալբանդյանը:
![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |