Լարիսա Ալավերդյան. “Արցախյան հիմնախնդրի մասին խոսելիս, պետք է հիշել Մարաղայի ջարդերի մասին”

Լարիսա Ալավերդյան. “Արցախյան հիմնախնդրի մասին խոսելիս, պետք է հիշել Մարաղայի ջարդերի մասին”

PanARMENIAN.Net - 1992 թ. Ադրբեջանի զինված ուժերը ոչնչացրին ավելի քան 94 հայ: Այս մասին ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է “Ժառանգություն” խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանի խոսքերի համաձայն, արցախյան հիմնախնդրի մասին խոսելիս, միշտ պետք է հիշել Մարաղայի ողբերգական դեպքերի մասին: “Պետք է հաշվի առնել, որ ղարաբաղյան ճակատում իրավիճակը շարունակում է մնալ շատ վտանգավոր` Ադրբեջանի չճշտված սահմանների պատճառով, և այն պատճառով, որ Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել իրականության հետ”, - նշել է նա:

Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից է: 1992 թ. Ադրբեջանի զինված ուժերը այրեցին գյուղը և կոտորեցին բնակչությանը: Մարաղայի ողբերգական իրադարձությունների ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում էր 80-100-ի միջև, որոնց թվում էին` 30 կին: Ավելի քան 40 մարդ վիրավորվել էր, իսկ 63-ը գերության էր տարվել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---