Կարեն Բեքարյան. Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորությունը փոքր է, բայց ոչ զրոյական

Կարեն Բեքարյան. Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորությունը փոքր է, բայց ոչ զրոյական

PanARMENIAN.Net - Աստանայում ԵԱՀԿգագաթնաժողովից հետո ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը փոքրացել է, սակայն չի հավասարվել զրոյի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքերով, Աստանայի գագաթնաժողովը զսպաշապիկի դեր է խաղացել Բաքվի համար: «Գագաթնաժողովի ընթացքում ադրբեջանական ղեկավարությանը հստակ հասկացնել են տվել, որ միջնորդները դեմ են հակամարտության ուժային լուծմանը»,- ասել է փորձագետը:

 Ուշագրավ
---