Հայաստանում Եվրոպական շարժման նախագահը նշանակվել է ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի խորհրդի անդամ![]() 12 ապրիլի 2011 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների էլեկտրոնային ամսագիրը (ԵՄԱՀԱ), որը լույս է տեսնում եռամսյակային կտրվածքով, անգլերեն լեզվով և լուսաբանում է Եվրոպական հարևանության քաղաքականության, ԵՄ արտաքին հարցերի, անվտանգության քաղաքականության և զարգացման, ինչպես նաև ԵՄ-երրորդ երկրների միջև հարաբերությունների և աշխարհում տարածաշրջանային ինտեգրման հարցերը, ընդլայնել է իր խմբագրական խորհուրդը` ներառելով անդամ Հայաստանից` Հայաստանում Եվրոպական շարժման նախագահ, ԲՀԿ նախագահի խորհրդական Վիկտոր Ենգիբարյանին: Խորհրդի կազմում, որտեղ այժմ ընդգրկված է Վիկտոր Ենգիբարյանը, ընգրկված են ֆրանսիացի պրոֆեսոր Օլիվիե Վենդրինը, որը խմբագրի տեղակալն է, Գերմանիայի Դաշնային բանկի տնօրենը և Մակեդոնացի քաղաքագետ պրոֆեսորը, ինչպես նաև Օմսկից Ռուսաստանի տնտեսագիտության գծով պրոֆեսորը: ԵՄԱՀԱ-ի գլխավոր խմբագիրը Եվրոպական պառլամենտի նախկին անդամ և Հայաստանում Եվրոպական շարժում կազմակերպության վաղեմնի ընկեր Հանս Յուրգեն Զահորկան է: Խմբագրական խորհրդատվական խորհրդի կազմում այս նոր համալրումը կնպաստի Կովկասի տարածաշրջանում եվրոպական շահերի ավելի լավ ներկայացմանը մի փաստաթղթում, որը հեղինակներին առաջարկում է նաև տարատեսակ կարծիքներ ներկայացնելու համար բանավեճների ֆորում, սակայն միևնույն ժամանակ իր առանցքային ներդրումներից է երրորդ երկրների նկատմամաբ վարվող ավելի խստապահանջ քաղաքականության վարումը, որոնք որդեգրել են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, շուկայական տնտեսությունը և համերաշխությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |