Մարի Յովանովիչ. ԱՄՆ նախագահի դիրքորոշումն ապրիլի 24-ի հարցում չի փոխվել 24 ապրիլի 2011 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապրիլի 24-ին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: «Այսօր շատ տխուր օր է և մեր դեսպանատան աշխատակիցները գալիս են հուշահամալիրի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ այս տարի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական օր է, քանի որ համընկնում է Զատիկի հետ: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին՝ Յովանովիչն ասել է,որ «դա շատ ուժեղ ուղերձ էր, վկայում է հայ ժողովրդին նրա նվիրվածության մասին»: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը չի փոխվել, մեջբերելով Օբամայի խոսքերը. «Կարևոր է նայել դեպի ապագան, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմել է ԱՄՆ հայ համայնքին: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նա կիրառեց «Մեծ Եղեռն տերմինը՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |