Հայաստանը պարզեցնում է քուվեյթցի դիվանագետների մուտքը երկիրPanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 12-ի նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև դիվանագիտական և հատուկ անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու մասին» փոխըմբռնման հուշագրի կնքմանը համաձայնություն տալու մասին առաջարկը: Դրա հետ կապված` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ կառավարության այդ որոշումը նպաստելու է երկկողմանի հարաբերությունների ընդլայնմանը և փոխադարձ պաշտոնական այցելությունների ակտիվացմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |