Հայաստանի հունական համայնքը չի մոռանում Պոնտոսի Հույների ցեղասպանության մասին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի հունական համայնքը չի մոռանում Պոնտոսի Հույների ցեղասպանության մասին, որն իրականացվել է թուրք ազգայնականների կողմից Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը, չնայած նրան, որ աշխարհում ուշ են խոսել այդ հանցագործության մասին, Պոնտոսի hույների ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին հարցը շարունակում է թափ հավաքել հատկապես ԱՄՆ-ում և Ավստրալիայում: «Ցավոք սրտի, այսօր հունական պետությունը չի դնում Պոնտոսի hույների ցեղասպանության հարցը որպես նախապայման Թուրքիայի հետ հարաբերություններում»,- հայտարարել է հունական համայնքի ղեկավարը և հավելել, որ հայ ժողովրդի պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում օրինակ է ծառայում հույների համար: Խոսելով այն մասին, թե որքանով է ժամանակակից Թուրքիան պատրաստ խոսել այդ իրադարձությունների մասին, Արկադի Խիտարովն ասել է, որ Թուրքիայում ստեղծել են սեփական պատմությունը և սերունդ են դաստիարակում հորինված պատմության հիման վրա: Պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին, թե կարող է քրիստոնեական ժողովուրդների ցեղասպանություններ իրականացրած Թուրքիան, որը մինչև հիմա հերքում է այդ փաստը, մտնել ԵՄ, Խիտարովը հույս է հայտնել, որ եվրոպացիները թույլ չեն տա դա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |