Արամ Կարապետյանը չի բացառում ՀԱԿ-ի և իշխանությունների դաշինքի հնարավորությունը![]() ![]() PanARMENIAN.Net - «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը չի բացառում ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և իշխանությունների միության հնարավորությունը, «Միասնություն» դաշինքի օրինակով: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Կարապետյանը հիշեցրել է, որ ժամանակին ընդդիմության առաջնորդ Կարեն Դեմիրճյանը վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ ձևավորեց «Միասնություն» դաշինքը, թեև մինչ այդ բարդ հարաբերություններ ուներ իշխանությունների հետ: Նա նշել է, որ իշխանություններն ու ՀԱԿ-ը շատ ընդհանուր բաներ ունեն, մասնավորապես` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, Հայ-թուրքական արձանագրությունների հարցում: Ընդ որում` Կարապետյանն ընդգծել է, որ առայժմ օրակարգում դաշինքի կազմավորման հարց չկա: Կարապետյանի կարծիքով` իշխանություններն ու ՀԱԿ-ը պետք է հետևեն իրադարձություններին Վրաստանում, չէ՞ որ «հեղափոխական գործընթացները ոչ մի տեղ չեն անհետացել Հայաստանից»: Նա նշել է, որ Հայաստանում գոյություն ունեցող ոչ մի սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ աշխարհաքաղաքական խնդիր, երկխոսությամբ կամ առանց դրա, չի լուծվել: Կարապետյանն ավելացրել է, որ եթե ՀԱԿ-ի և իշխանությունների միջև համաձայնություն կա, ապա այն չի բացառում, որ իշխանությունը կարող է «դավաճանել» ՀԱԿ-ին հերթական ընտրություններից հետո մանդատների քանակի հարցում` հաշվի առնելով, որ կոնգրեսի դիրքերն այդ ժամանակ կթուլանան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |