ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսին

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսին

PanARMENIAN.Net - “Նկատի ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարման հանգամանքը, մենք արդեն պատրաստ ենք իշխանության հետ ֆորմալ, այսինքն պատվիրակությունների մակարդակով երկխոսության։ Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը”,- Ազատության հրապարակում Հայ Ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով, նույնը պետք է անի նաեւ իշխանությունը՝ թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով։ Կոնգրեսի օրակարգը Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ “Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը։ Ավելին, երկխոսության ընթացքում մենք չենք կարող անտեսել նաեւ ս.թ. մարտի 1-ի տասնհինգկետանոց մեր հայտարարության մնացյալ պահանջները, որոնք վերաբերում են սոցիալական ոլորտի, մանր ու միջին գործարարության, գյուղացիության, օրինականության, կոռուպցիայի խնդիրներին, եւ որոնք ընդհանրապես, երկխոսության ընթացքին զուգահեռ, այսուհետեւ պետք է գտնվեն մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Բանակցությունների առաջնահերթ հարցերից մեկը պետք է լինի նաեւ քաղբանտարկյալներ Մուրադ Բոջոլյանի եւ Սարգիս Հացպանյանի ազատ արձակման, իսկ վերջինիս պարագայում միաժամանակ Հայաստանում կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն շնորհելու պահանջը”,- ասել է Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ առաջնորդի բնորոշմամբ, Հայաստանում տեղի է ունենում նույնը, ինչ արաբական աշխարհում, այն է՝ համաժողովրդական ճնշման միջոցով արտահերթ ընտրությունների պարտադրում եւ իշխանության փոփոխություն։ Սակայն, ի տարբերություն արաբական երկրների, ՀԱԿ-ը ձգտում է դրան հասնել ոչ թե “ցնցումներից, տակնուվրայություններից ու արյունահեղությունից հետո, այլ խաղաղ, սահմանադրական ճանապարհով”։ “Իշխանության անդրդվելիության պարագայում, մեր կամքից անկախ, բացառված չէ նաեւ արաբական տարբերակը, որովհետեւ հուսահատության եզրին հասցված ժողովուրդների վարքը միշտ չէ, որ ենթարկվում է բանականության թելադրանքին։ Հուսանք, իշխանությունը բավարար իմաստություն կունենա հասկանալու համար այս պարզ ճշմարտությունը”,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Նա հաղորդեց, որ ՀԱԿ-ի հանրահավաքները շարունակվել են, որպեսզի հանրությանը տեղյակ պահեն երկխոսության ընթացքին: Ինչ վերաբերում է հաջորդ հանրահավաքին, ապա այն նախատեսված է անցկացնել հունիս ամսին, իսկ ճշգրիտ օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։

16  31.05.11 - Ազատության հրապարակ. Ընդդիմության հանրահավաքը ազատ արձակված Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքաելյանի մասնակցությամբ
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---