Գալուստ Սահակյան. Իշխանությունները պատվիրակություն չեն ձևավորի ՀԱԿ-ի հետ երկխոսության համար![]() ![]() PanARMENIAN.Net - Իշխանությունների օրակարգում չկա ՀԱԿ-ի բանակցությունների համար պատվիրակություն ձևավորելու հարց: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Դա նույնիսկ չի քննարկվում»,- ասել է նա:Սահակյանի խոսքերով, ՀԱԿ կողմից առաջարկվող բանակցությունների ձևաչափն անընդունելի է, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ ՀԱԿ-ը մի պետություն է, իսկ իշխանութունները` այլ: Նա նաև մեկնաբանել է ՀԱԿ կազմը ապագա բանակցությունների համար, նշելով, որ ՀԱԿ ղեկավարների փոխարեն պատվիրակության կազմում ընդգրկված են ՀԱԿ-ի աշխատակազմի աշխատողներ: Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: ՀՀ նախագահը դիմել էր Ազգային ժողով` առաջարկելով համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |