Էդվարդ Նալբանդյան. Ո՞վ է խանգարում Ադրբեջանին օգտագործել վերջին շանսը Կազանում![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության առանցքային հարցերի շուրջ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում: Եթե Մոսկվայում ձեռք բերված դրական միտումները շարունակվեն, ապա Կազանում ղարաբաղյան հակամարտության կողմերին կհաջողվի առաջընթաց արձանագրել: Այդ մասին Երևանում Շվեդիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Դովիլի հայտարարությունից հետո շարունակում են հնչել ռազմատենչ հայտարարություններ, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են խնդրի կարգավորման վերջին շանսի մասին, իսկ ով է խանգարում ադրբեջանցիներին կիրառել այդ շանսը: Պետք չէ մոռանալ, որ Դովիլի հայտարարությունը կոչ է անում ժողովրդներին պատրաստել խաղաղության»,- ասել է Նալբանդյանը: Հունիսի 25-ին Կազանում տեղի է ունենալու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |