Սասուն Միքայելյան. Կայուն ներքաղաքական վիճակը Հայաստանում կնվազեցնի պատերազմի վտանգը

Սասուն Միքայելյան. Կայուն ներքաղաքական վիճակը Հայաստանում կնվազեցնի պատերազմի վտանգը

PanARMENIAN.Net - Ազատագրված տարածքները հանձնելու դեպքում Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Ես կտրականապես դեմ եմ գեթ մեկ թիզ հող հանձնելուն»,-ասել է Միքայելյանը:

Ըստ նախկին պատգամավորի, Հայաստանի ղեկավարության թույլ դիրքերը թույլ չեն տալիս նրան որևէ հարցեր լուծել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ղարաբաղյան պատերազմի մասնակիցը վստահություն է հայտնել, որ եթե հարցը չլուծվի փոխզիջման ճանապարհով, ապա պատերազմն անխուսափելի կլինի:

«Եթե մենք ցանկանում ենք խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից, ապա առաջին հերթին պետք է կարգավորենք մեր ներքաղաքական խնդիրները»,-ասել է նա՝ հավելելով, որ կայուն ներքաղաքական վիճակը երկրում կնվազեցնի պատերազմի վտանգը:

Վետերանը չի կարծում, թե Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների Կազանի հանդիպմանը կարող են լուրջ հարցեր լուծվել:

4  15.06.11 - ՀԱԿ-ի ակտիվիստ, ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
---