Սասուն Միքայելյանը ոչ մի լավ բան չի ակնկալում ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունից![]() ![]() PanARMENIAN.Net - «Ես ընդդիմության ու իշխանությունների միջև երկխոսության կողմնակից եմ, սակայն, ոչ մի լավ բան չեն ակնկալում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան, ԱԺ նախկին պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի կողմնակից Սասուն Միքայելյանը: Միքայելյանն ասել է նաև, որ մինչ շաբավթա ավարտը ընդդիմությունը ակնկալում է իշխանություններից պատասխան ստանալ հետագա երկխոսության վերաբերյալ: Նախկին պատգամավորը նշել է նաև, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի երկրում անցնեն նորմալ և լեգիտիմ ընտրություններ, ապացուցելու համար միջազգային հանրությանը, որ Հայաստանն ընտրել է ընտրությունների անցկացման քաղաքակիրթ տարբերակը: Անդրադառնալով ՀՀՇ նախկին անդամների կողմից վերջերս ձևավորված «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությանը՝ Միքայելյանն ասել է, որ այդ հանգամանքը ոչ մի կերպ չի ազդի ոչ ՀՀՇ-ի, ոչ ՀԱԿ-ի վրա: Ըստ նրա, ժամանակը ցույց կտա, թե հատկապես ով է ձևավորել այդ կուսակցությունը: Ընդ որում Միքայելյանն ընդգծել է, որ որքան շատ ՀԱԿ-ը մաքրի իր շարքերը, այնքան լավ կլինի կոնգրեսի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |