Սերգեյ Լավրով. Մեդվեդևը վստահ է, որ Ղարաբաղի հարցում համաձայնության գալու բոլոր պայմաններն առկա են![]() ![]() PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 8-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ով Հայաստան է ժամանել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը փոխանցելու նպատակով: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահի շարունակական աջակցության համար և վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ շուտափույթ առաջխաղացման հասնելու շահագրգռվածությունը: Նա նշել է, որ հայկական կողմն ուշադրությամբ կուսումնասիրի Դմիտրի Մեդվեդևի առաջարկություններն ու մոտ ժամանակներում կներկայացնի իր պատասխանը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի և լուծվի այնպես, որպեսզի մեր տարածաշրջանում, իսկապես, հաստատվի վերջնական խաղաղություն և կայունություն»,-ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Սերգեյ Լավրովը նշել է, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևն անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի այս գործընթացը հաջողությամբ պսակվի և վստահ է, որ համաձայնության գալու բոլոր պայմաններն առկա են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |