Վլադիմիր Լիտվինը հայաստանյան իր այցի ընթացքում ունեցած հանդիպումները բավականին արդյունավետ է համարում![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 12-ին ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինին: Ողջունելով հյուրին՝ Հայաստանի ղեկավարը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հանդիպումն է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի հետ, ինչը վկայում է երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու, այն որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկության մասին: Նախագահը հույս է հայտնել, որ պարոն Լիտվինի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը հայաստանյան իր այցի ընթացքում ունեցած հանդիպումները բավականին արդյունավետ է համարել, տեղեկացնելով Նախագահ Սարգսյանին, որ ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության և հանձնաժողովների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ խորհրդարանների մակարդակով սերտորեն փոխգործակցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Վիկտոր Յանուկովիչի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, նաև երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |