«Ժառանգությունն» այսուհետ միշտ կմասնակցի ընտրություններին![]() ![]() PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգությունը» մատդիր է մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին և այսուհետ բաց չի թողնի ընտրությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա բացառեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ստեղծված իրավիճակի կրկնությունը (2009թ. Հայ ազգային կոնգրեսի ճնշման տակ «Ժառանգությունը» որոշեց չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին-խմբ.): Պատգամավորն ընդգծեց, որ «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, որոնք իրոք ցանկանում են բարեփոխումներ անցկացնել և փոխել իշխանական համակարգը, ոչ թե միայն «իշխանավորներին»: Ըստ Մարտիրոսյանի, այդ ուժերը պետք է համագործակցեն: «Ես կարծում եմ, որ նման ուժեր կան Հայաստանում և դրանցից մեկը «Ժառանգությունն» է, ասել է նա: Ինչ վերաբերում է «Ժառանգության» շանսերին առաջիկա ընտրություններում, ապա, ըստ Մարտիրոսյանի, կուսակցության գործունեությունը վերջին տարիներին վստահություն է ներշնչում, որ այն արժանիորեն կներկայացվի խորհրդարանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |