Բաքվի սպառնալիքները ոչ մի կապ չունեն նրա հետ, որ Արցախի օդանավակայանը դեռ չի բացվել 15 սեպտեմբերի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Տեխնիկապես Ադրբեջանի համար բավական բարդ կլինի ոչնչացնել Երևանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Արծրուն Հովհաննիսյանը: Սակայն, փորձագետը նշել է, որ նման բան նույնպես չի կարելի բացառել: Անդրադառնալով նրան, թե կարող են Ադրբեջանի սպառնալիքները պատճառ լինել, որ Ստեփանակերտի օդանավակայանը չի բացվում, Հովհաննիսյանն ասել է, որ իրականում այն չի բացվում տեխնիկական խնդիրների պատճառով, և Բաքվի սպառնալիքները ոչ մի կապ չունեն: «Ստեփանակերտի օդանավակայանի բացումը մեծ նշանակություն ունի Ղարաբաղի համար, և կարևոր է, որպեսզի դրա հետ ոչ մի խնդիր չծագի: Այսպիսով, ավելի լավ է, որ այն նմի քիչ ուշ բացվի, բայց լավ գործի»,- ասել է փորձագետը: Լեռնային Ղարաբաղում օդանավակայանը փակվել է 1992-ին Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության պատճառով, այդ օրվանից Ղարաբաղը զրկվել է արտաքին աշխարհի հետ օդային հաղորդակցությունից: Ի սկզբանե սպասվում էր, որ օդանավակայանը բացվելու է մայիսին, սակայն այն արդեն երկար ժամանակ հետաձգվում է տեխնիկական խնդիրների պատճառով: Պետք է նշել, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացման մտադրությունը բուռն վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում, ընդհուպ մինչև ինքնաթիռները ոչնչացնելու խոստումներ: Դրան ի պատասխան, մարտի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դառնալու է Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |