Շարմազանովը չի հերքել և չի հաստատել, որ ՀՀԿ ընտրացուցակը կգլխավորի Տիգրան Սարգսյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը չի հերքել և չի հաստատել լուրերը, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ընտրացուցակը գլխավորելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նախընտրական շտաբը: «Քանի դեռ ՀՀԿ-ն պաշտոնապես չի քննարկել և չի հաստատել շտաբի ղեկավարին և ցուցակը, ես զերծ կմնամ մեկնաբանություններից, բայց չեմ բացառում զարգացումները»,- ասել է ՀՀԿ մամլո քարտուղարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, որոշումն ընդունվելու է ՀՀԿ համագումարում, որը տեղի է ունենալու նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Պատասխանելով Հայաստանում ռուսական սցենարի կրկնության և գալիք նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրման մասին հարցին` Շարմազանովը հիշեցրել է, որ վերջին կոալիցիոն հայտարարությամբ նշվել է, որ կոալիցիան հաջորդ ընտրություններում աջակցելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |