Այսօրվա դրությամբ Ադրբեջանն ավելի շատ խնդիրներ ունի ժողովրդավարական ինստիտուտների առումով, քան Արցախը

Այսօրվա դրությամբ Ադրբեջանն ավելի շատ խնդիրներ ունի ժողովրդավարական ինստիտուտների առումով, քան Արցախը

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Ադրբեջանն ավելի շատ խնդիրներ ունի ժողովրդավարական ինստիտուտների առումով, քան Արցախը: Այս մասին եվրոպական «Ականավոր գործիչների խմբի» հեղինակած «Միասին ապրելով. Բազմազանությունն ու ազատությունը 21-րդ դարի Եվրոպայում» զեկույցի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ըստ նրա, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման հիմքում ընտրությունների անցկացումն է: Արցախն այսօր կառուցում է այդ հիմքերը եվրոպական արժեքների ընդհանուր համակարգի շրջանակներում:

«Արցախում անց են կացվել և կանցկացվեն ժողովրդավարական ընտրություններ՝ լուծելով ժողովրդավարական ինստիտուտների կայացման խնդիրը»,-հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:

4  26.09.11 - «Միասին ապրելով. Բազմազանությունն ու ազատությունը 21-րդ դարի Եվրոպայում» զեկույցի քննարկմ
 Ուշագրավ
---