Հայաստանը ծրագրում է վաճառել իր անօդաչու ինքնաթիռներն ու ՌԱՀ այլ արտադրանք 28 սեպտեմբերի 2011 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստվում է սպառազինության միջազգային շուկայում վաճառել իր անօդաչու ինքնաթիռներն ու ՌԱՀ այլ արտադրանք, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նա նշել է, որ արդեն մի քանի հայկական գիտահետազոտական ինստիտուտներն ու պաշտպանական ձեռնարկությունները տարբեր տեսակի անօդաչու ինքնաթիռներ են մշակում, որոնց շարքում ամենից առաջ պետք է առանձնացնել «Կռունկ-25» մոդելը: «Բոլոր անօդաչու ինքնաթիռները հաջողությամբ օգտագործվում են հետախուզության և լրահավաքի համար, և մենք գտնում ենք, որ մեր մշակումները միանգամայն մրցունակ կլինեն միջազգային շուկայում»,- ընդգծել է Տոնոյանը: Տոնոյանը մեկնաբանել է նաև, թե ինչպես է Հայաստանն իր սահմանափակ ռեսուրսներով այդքան արագ յուրացրել ռազմական տեխնիկայի այդ հեռանկարային տեսակի արտադրությունը: «Պարզապես ժամանակին վերանայվեց կադրային քաղաքականությունը, և մասնագետները կարողացան ճիշտ կազմակերպել իրենց գործը: Եվ հետո կյանքը ստիպեց: Մեզ սահմանին չափազանց անհրաժեշտ է այդ տեխնիկան, չէ որ մենք արբանյակային խմբավորումներ չունենք»,- նշել է նա: Ինչ վերաբերում է հայկական ՌԱՀ հնարավորություններին, ապա, Տոնոյանի խոսքով, 1990-ական թվականներին Հայաստանում արտադրական հզորություններ ստեղծեցին, որոնք ընդունակ էին բավարարել զինված ուժերի զինամթերքի` հրաձգային զենքի և հրետանային համակարգի որոշ տեսակների պահանջարկը: «Այժմ մենք մի շարք մշակումներ ունենք ռազմական տեխնոլոգիաների բնագավառում սեփական կարիքների համար, որոնց մեծամասնությունը շարքային արտադրության ցուցակում է: Որոշ բաներ մենք մտադիր ենք ներկայացնել շուկայում: Օրինակ, Ս-125 և ՕՍԱ-ԱԿ ՀՕՊ զենիթահրթիռային համալիրների ռադիոտեխնիկական համալիրներում օգտագործելու համար բարձր հաճախականության լայնաշերտ հզորացուցիչներ, ՌՏՀ և ՀՕՊ համալիրների համար շարժվող թիրախների սելեկցիայի համակարգեր և այլն»,- հաղորդել է նա: Տոնոյանը նշել է նաև, որ խորհրդային տարիներին Հայաստանում ռազմական նշանակության վերջնական արտադրանք չէր թողարկվում: Սակայն պաշտպանական ձեռնարկությունները շատ էին, և որոշ տվյալների համաձայն, հայկական ձեռնարկություններն արտադրում էին ռազմական էլեկտրոնիկայի համամիութենական արտադրության ողջ ծավալի մինչև 40 տոկոսը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |