Հայաստանի գերատեսչությունները քննարկել են իրենց աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականցումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական եռամսյակային նիստը: Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Անցած երրորդ եռամսյակի ընթացքում ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի են ունեցել բավականին լուրջ իրադարձություններ: Նախ և առաջ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովը Ղազախստանում: Տեղի ունեցավ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի, արտաքին գործեի նախարարների կոմիտեի և պաշտպանության նախարարների կոմիտեի նիստերը, որտեղ ընդունվեցին կարևոր որոշումներ, որոնցից կցանկանայի առանձնացնել մի քանիսը: Առաջին` նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում որոշում է ընդունվել ՀԱՊԿ կանոնադրության մեջ կատարել փոփոխություններ, և այսուհետև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելոռուսի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների միջև ռազմական և քաղաքական համագործակցությունը էլ ավելի է սերտանալու այս կանոնադրական փոփոխությունների արդյունքում, որոնց շուրջ ձեռք է բերվել քաղաքական համաձայնություն: Երկրորդ` այսօր մենք արդեն կարող ենք արձանագրել, որ ՀԱՊԿ շրջանակներում կստեղծվի շուրջ քսան հազար հոգանոց օպերատիվ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնք կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրներին սպառնացող վտանգների դեպքում: Երրորդ կարևոր իրադարձությունն այն է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշում է կայացվել ստեղծել խաղաղապահ ուժեր: Մենք այսօր կարող ենք ասել, որ մոտ երեք հազար հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումներ կստեղծվեն ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչը նույնպես կարևոր նշանակություն ունի: Դրական ենք համարում նաև ռազմատեխնիկական համագործակցության խորացումը ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակներում, և մեր ռազմաքաղաքական դաշինքը կարծես ավելի միս ու արյուն է ստանում այս ընդունված որոշումների արդյունքում»: Նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակներում 2011թ. 3-րդ եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանը և ՀՀ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |