Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Ֆրանսիան իր վրա չի վերցնի առաջնորդությունը Մինսկի գործընթացում![]() ![]() PanARMENIAN.Net - «Այն, որ Ռուսաստանը բավական ակտիվ է Մինսկի գործընթացում, կապված չէ նրա հետ, որ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահներ Ֆրանսիան և ԱՄՆ-ը չեն ուզում ակտիվացնել իրենց գործունեությունն այդ գործընթացում»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ռուսաստանն ինքնուրույն չի ակտիվանում, նա քարտ-բլանշ ունի Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից»,- ասել է նա: Նրա խոսքով, դա տեղի է ունեցել ռուս-վրացական հակամարտությունից հետո: «Բոլորովին ակնհայտ է, որ Մոսկվայի համար ռուս-վրացական հակամարտությունից հետո այդ տարածաշրջանում աշխատելն ավելի հեշտ է, քան ֆրանսիացիներին և ամերիկացիներին»,- նշել է հայ փորձագետը` հավելելով, որ դա հասկանում են և' Փարիզում, և' Վաշինգտոնում: Նրա խոսքով` հենց այդ պատճառով էլ Ռուսաստանն այժմ համանախագահների անունից բավական ակտիվ տեղ է զբաղեցնում այդ տարածաշրջանում: Այս համատեքստում, գտնում է քաղաքագետը, մոտ ապագայում իրադրությունը չի փոխվի: Ընդ որում, Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ չի համարում, թե Ֆրանսիան իր վրա կվերցնի առաջնորդությունը Մինսկի գործընթացում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |