Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ասել է, որ Բաքվի հայտարարությունները հակասում են բանակցություններին 21 հոկտեմբերի 2011 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պապովին եւ ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Միջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասաց, որ նման դիրքորոշումը հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը և, բնականաբար, նաեւ համանախագահների մոտեցումներին, որոնց մասին հրապարակային բազմիցս հայտարարվել է: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները |