Ռիչարդ Կիրակոսյան. Պուտինի վերադարձը կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման վրա![]() ![]() PanARMENIAN.Net - Պուտինի վերադարձը կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման վրա։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսոմ հայտարարել է տարածաշրջանային հարցերով հետազոտական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։ «Մեդվեդևի համեմատ Պուտինը միշտ որոշ չափով հեռու է պահել իրեն հակամարտության կողմերից։ Չեմ կարծում, որ վերադառնալուց հետո նա Մեդվեդևի նման Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կնստի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։ Այդ առումով Կիրակոսյանը նշել է, որ վերջերս Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցելությունը բավական արդյունավետ էր և դրական։ «Ես սովորաբար քննադատաբար եմ մոտենում հայ-ռուսական հարաբերություններին, սակայն այս անգամ կողմերն անդրադարձել են կոնկրետ հարցերի»,- ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |