![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Քեթրին Էշթոն. Շնորհակալ եմ նրանցից, ով նպաստում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին: Հանրապետության ղեկավարը ողջունել է Քեթրին Էշթոնին և նշել, որ Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումն ու շարունակական խորացումը: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկխոսությունը ԵՄ գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Սերժ Սարգսյանի խոսքով, Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովի ընթացքում Քեթրին Էշթոնի հետ կայացած հանդիպումը լավ առիթ էր առաջիկա անելիքների շուրջ մտքեր փոխանակելու և համագործակցության ոլորտները ուղենշելու համար: Ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության ընդլայնման գործընթաց է, նախագահն ասել է. «Մեր նպատակը շատ հստակ է, և բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ Հայաստանի ապագան տեսնում ենք որպես եվրոպական չափանիշներով կառուցված բարեկեցիկ երկիր և հաստատուն գնալու ենք այդ ճանապարհով»: Քեթրին Էշթոնը նշել է, որ ուրախությամբ է արձանագրում այն առաջընթացը, որ նկատելի է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններում: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը կարևորել է Հայաստան-ԵՄ ամրապնդվող հարաբերությունները և բարձր գնահատել այն աշխատանքը, որ կատարվում է ի նպաստ երկկողմ համագործակցության զարգացման. «Ուզում եմ գովասանքի խոսք հայտնել և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում եռանդի շնորհիվ այդ առաջընթացը հնարավոր է դարձել»,-ասել է Քեթրին Էշթոնը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ այն դիտարկելով որպես Եվրամիության հետ ծավալվող համագործակցության մաս: Սերժ Սարգսյանը և Քեթրին Էշթոնը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր ևս: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |