Ջոն Հեֆֆերն. ԱՄՆ-ը դեռ շարունակելու է աջակցել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին, քանի դեռ պաշտոնապես մասնակից է այդ գործընթացին: Այդ մասին, ամփոփելով հայ-թուրքական բիզնես-ֆորումի արդյունքները, հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Նրա խոսքով` ֆորումը կարևոր նշանակություն ունի երկու տեսակետից` բիզնեսի զարգացման և երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման: Այս կապակցությամբ դեսպանը հավելել է, որ այդ ֆորումը նաև «քաղաքական ուղերձ» ունի, քանի որ ուղղված է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը: Նոյեմբերի 22-ին USAID-ի աջակցությամբ Երևանում բացվեց հայ-թուրքական բիզնես-ֆորումը: Ֆորումին մասնակցում են ավելի քան 50 գործարարներ Թուրքիայի տարբեր գավառներից (Ստամբուլ, Անկարա, Մալաթիա, Իգդիր, Կարս, Դիարբեքիր և այլն): Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեկնարկել է 2008թ. աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների կողմից և պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: 2011թ. օգոստոսին Հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |