Ա. Իսկանդարյան. Ռուսաստանյան իրադարձություններն ուղղակի ազդեցություն չեն ունենա Հայաստանի վրա![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանում ընթացող բողոքի ցույցերը Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ ուղղակի ազդեցություն չեն ունենա Հայաստանի վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի, ներքաղաքական գործընթացները Հայաստանում պայմանավորված են առաջիկա ընտրությունների նախապատրաստմամբ: Նա նշել է նաև, որ Հայաստանի հիմնական տարբերությունը Ռուսաստանից նրանում է, որ Հայաստանում արդեն կա ձևավորված ընդդիմություն: Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցան ՌԴ Պետդումայի ընտրությունները, որտեղ հաղթանակ տարավ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը, որը հավաքեց 49,32 տոկոս: Դեկտեմբերի 5-ին ՌԴ ողջ տարածքում սկսվեցին բողոքի ցույցեր: Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ամենազանգվածային ցույցին մասնակցեց մոտ 25 հազար մարդ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |