Կիրո Մանոյան. Սարկոզին կստորագրի Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը 24 հունվարի 2012 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կստորագրի ցեղասպանությունների այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատում օրինագծի ընդունումը՝ Մանոյանն ասել է, որ շատ կարևոր է նման օրինագծի ընդունումը Թուրքիայի սահմաններից դուրս, ինչը վկայում է այնպիսի դիրքորոշման առկայության մասին, որը հետագայում կարող է շղթայական ռեակցիա առաջացնել: «Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, հավանաբար, օրինագծի ընդունումը չի անդրադառնա դրանց զարգացման վրա, քանի որ դրանք առանց այդ էլ սառեցված են»,-ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիային ձեռնատու է ստատուս-քվոյի պահպանումը: Մեկնաբանելով Ֆրանսիայի հասցեին ուղղված թուրքական սպառնալիքները՝ Մանոյանն ասել է, որ «առաջիկայում հարաբերությունների որոշ սառեցում կլինի, սակայն, դա առաջին հերթին կվնասի Անկարային»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: 2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնտու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին |