Էդուարդ Շարմազանով. Ֆրանսիայի Սենատի որոշումն օրինակ կծառայի մյուս առաջատար պետությունների համար

Էդուարդ Շարմազանով. Ֆրանսիայի Սենատի որոշումն օրինակ կծառայի մյուս առաջատար պետությունների համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կարևոր է ոչ միայն հայ-ֆրանսիական հարաբերությունների, այլ նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսակետից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Գտնում եմ, որ Ֆրանսիան ցույց տվեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրինակ կծառայի մյուս առաջատար պետությունների համար, օրինակ կծառայի նաև այն առումով, որ ցեղասպանության ժխտումը նույնպիսի հանցագործություն է, ինչպես ցեղասպանություն իրագործելը»,-ասել է նա:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

11  Ցեղասպանության ճանաչման համար պայքարողները
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---