Երևանում տեղի է ունեցել «Մերսի» ակցիան ի նշան երախտագիտության Ֆրանսիային![]() PanARMENIAN.Net - Երևանում Ֆրանսիայի դեսպանատան առջև հավաքվել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք եկել են իրենց երախտագիտությունը հայտնելու Ֆրանսիային՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար: Ակցիայի ընթացքում մարդիկ վանկարկում էին Vive la France և երգում էին հայրենասիրական երգեր: Շուտով ակցիայի մասնակիցներին միացավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` ողջունելով ներկաներին: «Մերսի» ակցիայի նախաձեռնողներն են ՀՀԿ ուն ՀՅԴ-ն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |