Արա Նռանյան. ԵՄ-ն հրաժարվում է հավասար մոտեցումից «Արևելյան գործընկերության» երկրների հանդեպ![]() ![]() PanARMENIAN.Net - ԵՄ-ն վերանայում է «Արևելյան գործընկերության» շրջանակներում իր դիրքորոշումը 6 երկրների համար, անհատական մոտեցում ցուցաբերելով: «ԵՄ-ն այսուհետ մտադիր չէ հանուն «Արևելյան գործընկերության» հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ և այդ տեսակետից Հայաստանը աստիճանաբար առավել ընկալելի է դառնում՝ հանդիսանալով ՌԴ լավ գործընկերը ու առավել քիչ խնդիրներ ստեղծելով ԵՄ համար»,-ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսական հարցերի գծով մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: Պատգամավորը նման հայտարարություններ է արել «Ապագայի գործիչների» հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 5-11 Փարիզում, Ստրասբուրգում ու Բեռլինում: Համաժողովի կազմակերպիչներն են Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳՆ-ները, մասնակցել են նաև «Արևելյան գործընկերության» 6 երկրների ներկայացուցիչները, ընդ որում Հայաստանը, Վրաստանն ու Ուկրաինան ներկայացված էին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներով, իսկ Ադրբեջանը, Մոլդովան ու Բելառուսը՝ ՀԿ-ների ներկայացուցիչներով: «Կարելի է ենթադրել, որ ԵՄ-ն ընդունում է ինստիտուցիոնալ ընդդիմության գոյությունը Հայաստանում, Վրաստանում ու Ուկրաինայում»,-ասել է նա: Ինչպես հայտարարել է Արա Նռանյանը, համաժողովում քննարկվել են Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Ըստ նրա, հանդիպումներն անցել են տարբեր ձևաչափերով: Պատգամավորը նշել է նաև, որ «Արևելյան գործընկերության» քաղաքականությունն այս փուլում վերանայվում է, քանի որ ԵՄ-ն հրաժարվում է բոլոր 6 երկրների հանդեպ հավասար մոտեցումից՝ անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր երկրի հանդեպ: «Հայաստանի համար եզակի պայմաններ են ստեղծվել, երբ հանրապետության առաջընթցը պայմանավորված չի լինի Ադրբեջանի ժողովրդավարացմամբ կամ այնտեղ ընթացող գործընթացներով: Եթե մենք եվրաինտեգրման ուղղությամբ քայլեր ձեռնարկենք , կկարողանանք համապատասխան արձագանք ակնկալել հակառակ կողմից»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |